Պատմություն գիտությունների ոլորտ,
ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է
մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի
կազմակերպումը անցյալում։
Ավելի
նեղ իմաստով պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր
աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական
ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ
կազմելու համար։