Պատվածքը առնետների
և կատուների մասին էր: Մի օր հերոսներից մեկի տան կտուրում ձայն է լսվում: Մտածում
է, որ առնետներ են: Առավոտյան նա իր հորը ասում է, մեր տանը առնետներ կան, սակայն հայրը
ասում է, որ այդպիսի բան չի կարող լինել:
Առնետը
կենդանու տեսակ է, մենք
բոլորս էլ գիտենք, սակայն այստեղ Դինո Բուցատին առնետներին
որպես կենդանի չի ներկայացնում, այլ՝ մարդու: Մեր կյանքում շատ հաճախ ենք
հանդիպում պատահականությունների կամ էլ ինչպես մենք ենք սիրում այն անվանել` «հրաշքների»: Հաճախ այդ
պատահականություններից որևէ մեկը կարող է մեր կյանքի վրա մեծ ադեցություն թողնել: Այստեղ էլ է խոսվում պատահականությունների և մարդկային վախի
մասին:
Վախ...
Ի՞նչ է դա: Արատ, հիվանդություն, թե՞ հույզ: Իմ կարծիքով` իրեն տանջելու համար մարդու կողմից ստեղծված հույզ: