четверг, 23 ноября 2017 г.

🌲🌷Ջունգլիների գիրքը🌲🌷

«Ջունգլիների գիրքը» (անգլ.՝ «The Jungle Book»)-1967 թվականի մուլտֆիլմ, թողարկվել է «Walt Disney Productions»-ի կողմից անգլիացի գրող Ռադյարդ Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» և «Ջունգլիների երկրորդ գիրքը» գրքերի մոտիվներով։ Սա Ուոլթ Դիսնեյ ընկերության 90-րդ լիամետրաժ մուլտֆիլմն է։
1991 թվականին անիմացիոն ֆիլմը թողարկվել է «VHS»-ի վրա «Walt Disney Classics» ընկերության կողմից, ԽՍՀՄ-ում և ԱՊՀ երկրներում ընդարձակվել է «ծովահենային» տեսաերիզների վրա Ա. Միխայիլովի, Վ. Գորչակովի և Պ. Պրայամոստանովի թարգմանություններով։
Գայլերի հետ մեծանալով, 10-ամյա մարդկային ձագուկ Մաուգլին ոհմակի որոշմամբ պետք է վերադառնար մարդկանց մոտ, որպեսզի չընկներ վագր-մարդակեր Շերխանի ձեռքը։

💧Տարզան💧

Տարզան (անգլ.՝ Tarzan), անիմացիոն ֆիլմ, որի պրոդյուսերն է եղել Walt Disney Feature Animation ընկերությունը։ Թողարկվել է 1999 թվականին Walt Disney Pictures ընկերության կողմից։ 2000 թվականին ստացել է Օսկար մրցանակ լավագույն երգի («You’ll Be In My Heart») համար։ Տարզանը, որ Ուոլթ Դիսնեյ ընկերության նկարահանած 17-րդ ֆիլմն է, ստեղծվել է Էդգար Ռայաս Բերրոուզի «Տարզանը՝ կապիկների որդեգիրը» ստեղծագործության հիման վրա։ Մուլտֆիլմի ստեղծման վրա ծախսվել է 150 միլիոն դոլար։
1880-ական թվականների վերջում Աֆրիկայի ափի մոտ տեղի է ունենում նավաբեկություն, որի արդյունքում փրկում է երիտասարդ զույգը փոքրիկ երեխայի հետ։

среда, 22 ноября 2017 г.

💚Վինի Թուխի նոր արկածները💚

«Վինի Թուխի նոր արկածները, Արջուկ Վինի և նրա ընկերների արկածները» (անգլ.՝ The New Adventures of Winnie the Pooh) — ամերիկյան մուլտսերիալ ստեղծված The Walt Disney Company ընկերությունում՝ ներշնչված Ալան Միլնի ստեղծագործությունից։ Մուլտսերիալը սկզբում ցուցադրվել է 1988 թվականից մինչև 1991 թվականը ամերիկյան American Broadcasting Company(ABC) ալիքով։ Կրկնությունը նույն հեռուստաալիքով ցուցադրվել է մինչև 2002 թվականի աշունը, որից հետո ցուցադրվել է Disney Channel ալիքով։

Լուսանկարչություն...

Լուսանկարչություն, պատկերների ստեղծման և պահպանման պրոցես՝ լուսային կամ այլ էկտրամագնիսական ճառագայթների գրանցման միջոցով։ Պահաժամի ընթացքում մարմինների կողմից արձակված կամ անդրադարձրած լույսի ճառագայթները պահպանվում են լուսազգայուն մակերեսի (ժապավեն, թուղթ կամ հիշողության ֆիզիկական կրիչներ՝ սենսոր) վրա։ Լուսանկարչությունն ունի արվեստային, սոցիալական, գիտական կիրառություններ։ Առաջին անգամ կայուն լուսանկարչական պատկերը ստեղծել է Ժոզեֆ Նյեպսը (ֆր.՝ Nicéphore Niepce) 1882 թվականին, սակայն դա չի պահպանվել մինչ այժմ։

Սեղանի թենիս...

Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը նրանում է, որ մրցակիցը չկարողանա ճիշտ հարվածել գնդակին կամ ընդհանրապես չկարողանա հարվածել։ Կարևոր համաշխարհային մրցույթներն են՝ աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։
Խաղը կատարվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ-կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է ցանցը 15,25 սմ բարձրությամբ։

Հիփսթերներ...

Հիփսթերներ, համաշխարհային տարածում ունեցող ժամանակակից ենթամշակույթներից մեկը։ Հիփսթերները առանձնանում են ալտերնատիվ նորաձևությանը հետևելով, ինդի և ալտերնատիվ երաժշտություն լսելով, վինտաժային և ռետրո ատրիբուտներով, ալտերնատիվ կենսակերպով։ Հիփսթերները բնութագրվում են որպես սոցիալական միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր վարում են բոհեմականին մոտ կենսակերպ և պրոպագանդում են ազատականություն և պրոգրեսսիվիզմ։ Huffington Post-ի մի հոդված, որն անդրադառնում է հիփսթերեների հարցին, նշում է, որ հիփսթերը ավելի շուտ ոչ թե գաղափարական կամ ոճային առանձնահատկություն ունեցող մարդ է, այլ որոշակի նեղ խմբի ներկայացուցիչ։ Ռոբ Հորնինգը իր «Հիփսթերի մահը» հոդվածում նշում է, որ հիփսթերը պոստմոդերնիզմի մարմնավորումն է՝ որպես սպառված ուժի և հեգնանքի՝ էսթետիկա դառնալու փորձի։

Եգիպտական բուրգերի գաղտնիքները...

Հնէաբանական ու գիտական աշխարհում կա տարածված մի լեգենդ, համաձայն որի՝ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անհանգստացել հազարամյակներ առաջ մահացած փարավոնների ու նրանց՝ արքայական ծագման հարազատների հանգիստը, սարսափելի դժբախտություններ են վիճակված: Բանն այն է, որ փարավոնների անեծքին ենթարկված արքայական դամբարանների պեղումների մասնակիցները մահանում էին:
Փարավոնների անեծքի պատմությունը սկիզբ է առնում Թութանհամոն փարավոնի դամբարանի պեղումից: 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը հայտնաբերեց եգիպտական դամբարան ու միանգամից հեռագիր ուղարկեց Լուքսորից՝ Լոնդոնում գտնվող արշավի գլխավոր հովանավոր Ջորջ Կարնարվոնին. «Ցնցող հայտնագործություն: Արքաների հարթավայրում հայտնաբերվել է դամբարան, որի կնիքներն անվնաս են: Մինչ Ձեր ժամանումը բոոր աշխատանքները դադարեցվում են: Բարով մնաք: Հ.Քարթեր»:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...