«Վինի Թուխի նոր արկածները, Արջուկ Վինի
և նրա ընկերների արկածները» (անգլ.՝ The New Adventures of Winnie the Pooh)
— ամերիկյան մուլտսերիալ ստեղծված The Walt Disney Company ընկերությունում՝
ներշնչված Ալան Միլնի ստեղծագործությունից։ Մուլտսերիալը սկզբում
ցուցադրվել է 1988 թվականից մինչև 1991 թվականը
ամերիկյան American Broadcasting Company(ABC) ալիքով։ Կրկնությունը
նույն հեռուստաալիքով ցուցադրվել է մինչև 2002 թվականի աշունը, որից
հետո ցուցադրվել է Disney Channel ալիքով։
среда, 22 ноября 2017 г.
Լուսանկարչություն...
Լուսանկարչություն, պատկերների ստեղծման
և պահպանման պրոցես՝ լուսային կամ այլ էկտրամագնիսական ճառագայթների գրանցման միջոցով։ Պահաժամի ընթացքում
մարմինների կողմից արձակված կամ անդրադարձրած լույսի ճառագայթները
պահպանվում են լուսազգայուն մակերեսի (ժապավեն, թուղթ կամ
հիշողության ֆիզիկական կրիչներ՝ սենսոր) վրա։ Լուսանկարչությունն ունի արվեստային,
սոցիալական, գիտական կիրառություններ։ Առաջին անգամ կայուն լուսանկարչական պատկերը
ստեղծել է Ժոզեֆ Նյեպսը (ֆր.՝ Nicéphore Niepce) 1882 թվականին, սակայն դա չի պահպանվել մինչ
այժմ։
Սեղանի թենիս...
Սեղանի թենիս կամ պինգ
պոնգ, սպորտի տեսակ,
հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է
որոշակի կանոններով։ Խաղի նպատակը նրանում է, որ մրցակիցը չկարողանա ճիշտ հարվածել
գնդակին կամ ընդհանրապես չկարողանա հարվածել։ Կարևոր համաշխարհային մրցույթներն
են՝ աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։
Խաղը կատարվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի
սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ,
մուգ-կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է ցանցը 15,25 սմ
բարձրությամբ։
Հիփսթերներ...

Եգիպտական բուրգերի գաղտնիքները...
Հնէաբանական ու գիտական աշխարհում կա տարածված մի
լեգենդ, համաձայն որի՝ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անհանգստացել հազարամյակներ
առաջ մահացած փարավոնների ու նրանց՝ արքայական ծագման հարազատների հանգիստը,
սարսափելի դժբախտություններ են վիճակված: Բանն այն է, որ փարավոնների անեծքին
ենթարկված արքայական դամբարանների պեղումների մասնակիցները մահանում էին:
Փարավոնների անեծքի պատմությունը սկիզբ է առնում
Թութանհամոն փարավոնի դամբարանի պեղումից: 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի
հնէաբան Հովարդ Քարթերը հայտնաբերեց եգիպտական դամբարան ու միանգամից հեռագիր
ուղարկեց Լուքսորից՝ Լոնդոնում գտնվող արշավի գլխավոր հովանավոր Ջորջ Կարնարվոնին.
«Ցնցող հայտնագործություն: Արքաների հարթավայրում հայտնաբերվել է դամբարան, որի
կնիքներն անվնաս են: Մինչ Ձեր ժամանումը բոոր աշխատանքները դադարեցվում են: Բարով
մնաք: Հ.Քարթեր»:
вторник, 21 ноября 2017 г.
Հայկական ժողովրդական պարարվեստ...
Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման
մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։
Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել
են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների
հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։
Երաժշտություն...
Երաժշտություն- արվեստի տեսակ, որի գեղարվեստական մատերիալը համակարգված
ձայնն է։ Երաժշտությունն առաջացել է Պալեոլիթում:
Պատմություն
Ենթադրվում է, որ ժամանակակից մարդը ի հայտ է եկել Աֆրիկայում`
մոտ 160 000 տարի առաջ: Մոտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակվեցին կյանքի համար
հարմար բոլոր մայրցամաքներում: Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում նաև
առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ, պատմաբանները
եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը պետք է լիներ Աֆրիկայի առաջին
մարդկանց մոտ, մինչև իրենց տարածումը Երկրով: Ենթադրվում է, որ Աֆրիկայում
ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և
աստիճանաբար դարձել է ամբողջ մոլորակում մարդկանց կյանքի անբաժանելի
մասը։
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...

-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...
-
Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է: Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում խաղալը...
-
Ներսես Ե Աշտարակեցի , Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ .), ազգային - ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես...