Սեղանի թենիս կամ պինգ
պոնգ, սպորտի տեսակ,
հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է
որոշակի կանոններով։ Խաղի նպատակը նրանում է, որ մրցակիցը չկարողանա ճիշտ հարվածել
գնդակին կամ ընդհանրապես չկարողանա հարվածել։ Կարևոր համաշխարհային մրցույթներն
են՝ աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։
Խաղը կատարվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի
սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ,
մուգ-կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է ցանցը 15,25 սմ
բարձրությամբ։