Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել
է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝
կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն,
հմայական մոգություն) ազդեցությամբ:Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են
տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած
պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական
կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա
աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը
Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով: