Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդում եմ, երբ անձրևը կաթիլ-կաթիլ հոսում է ապակու վրայով։ Այդ պահին ինձ թվում է՝ անձրևը թափվում է ինձ վրա, և ես դրանից հաճույք եմ ստանում։ Ես սիրում եմ նաև, երբ քայլում եմ անձրևի տակ, մենակ ես․․․Ուրիշ ոչ-ոք․․․Ես ու իմ մտածմունքները։ Հիմա ձեզ թվում է, որ ես տարօրինա՞կ եմ...Գուցե ես մի փոքր տարօրինակ եմ: ՈՒղղակի ես հանգստանում եմ անձրևի տակ քայլելով։ Սիրում եմ նաև անձրևի ժամանակ նստել տանը, թեյ խմել և գիրք կարդալ։ Ես այս պահին կարդում եմ շատ հետաքրքիր մի գիրք, որը կոչվում է <<Ջեյն Էյր>>։Դեռ մի քանի էջ եմ կարդացել․․․Բայց շատ եմ հավանել․․․
среда, 11 октября 2017 г.
Անսպասելի համրություն.Կենձաբուրո Օէ.
Պատմությունը, այն մասին է, թե ինչ կարող է լինել
մի փոքր արարքից, և ինչի կարող է հասցնել սեփական <<Ես>>-ը: Եվ դրանից
եկող արարքները կարող են լինել անդառնալի։ Իրադարձությունները դասավորվեցին
այնպես, որ մեկ զույգ կոշիկը կարողացավ երկու մարդու հասցնել մահվան։ Շատ ցավալի է
,որ այսպիսի օրինակներ կան աշխարհում, երբ մի փոքր բանից տեղի են
ունենում մեծ դժբախտություններ։
понедельник, 9 октября 2017 г.
Ամառային դրախտ 2017...
2017 թվականի ամռանը մենք ընտանիքով գնացինք Սյունիքի մարզ`Շիկահողի արգելոց, Խուստուփ լեռ: «Շիկահողը» պետական արգելոց է:Շիկահողի արգելոցը գտնվում է Սյունիքի մարզում`Խուստուփ լեռան հարավարևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին,Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում:
Մենք մեկ օր գիշերեցինք «Շիկահող »գյուղի հյուրատներից մեկում:
Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևմուտք:
Խուստուփ, լեռնագագաթ Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևմուտք:
суббота, 7 октября 2017 г.
среда, 4 октября 2017 г.
Սառցե մարդը։Հարուկի Մուրակամի.
Ստեղծագործությունը կարդալիս սկսեցի մրսել:Ստեղծագործությունը ցույց է տալիս,որ մարդը երկար ժամանակ լինելով սիրած մարդու հետ ,անկախ իրենից սկսում է նմանվել նրան, ինպես գլխավոր հերոսուհին ստեղծագործության վերջում դարձավ սառույցի մի կտոր։Նրա սիրտն արդեն քարացել էր։
Նրա ողջ ջերմությունը անհետացել էր ինչ-որ հեռավոր տեղ։Նա իրեն զգում էր միայնակ։Գլխավոր հերոսուհին ստեղծագործության վերջում զղջում էր իր ընտրության համար,քանի որ հասկանում էր,որ սիրած մարդու կողքին չի գտնվում,սակայն ետ դարձի ճամփա այլևս չկար։Աղջկա ընտրությունը իր համար դարձավ ճակատագրական։Նա մնաց իր ընտրության հետ աշխարհի ամենացուրտ վայրում։Հաճախ մենք էլ սխալ ընտրություններ ենք կատարում,բայց ցավոք ետ դարձի ճամփա չի լինում:

Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...