среда, 4 октября 2017 г.
понедельник, 2 октября 2017 г.
Գաստոն։Վիլյամ Սարոյան.
Մարդիկ միշտ թույլ են տալիս սխալներ,առանց ետին մտքի, և սխալների մեծ մասը անվտանգ են։ Ստեղծագործության մեջ գլխավոր հերոսներից մեկը՝ հայրը, սխալներ
թույլ չէր տալիս: Նա աղջկան սովորեցնում էր սիրել որդուն։
Հեղինակը Գաստոնի միջոցով ցույց է տալիս,թե ինչպես է հայրը գնահատում կյանքի գեղեցկությունը։Աղջիկը մտածում էր,որ իր հայրը տարօրինակ է,քանի որ,չգցեց այն դեղձը,որի մեջ որդ կար։Այդ դեղձը որդի տունն էր,և հայրը ուզում էր բացատրել աղջկան, թե դեղձը ինչքան կարևոր էր Գաստոնի համար։Ստեղծագործության վերջում աղջիկը մոր հետ խոսում է հեռախոսով և փոխում իր ողջ կարծիքը Գաստոնի մասին։Մոր համար դա ուղղակի մի զզվելի որդ էր։Աղջիկը գիտակցում էր,որ մոր մեջ կա նյութական հարստություն։Մոր աչքերով նա չէր տեսնում հոր տան գեղեցկությունը: Այս ստեղծագործության մեջ Վիլյամ Սարոյանը բացատրում է իր կարծիքը մարդկանց և կյանքի մասին։
Արբեք: Գիյոմ Ապոլիներ.
Հեղինակը ուզում է իր «Արբեք» ստեղծագործությամբ ընթերցողին ասել, որ արբել կարող են ոչ միայն ալկոհոլից, այլ նաև մեզ շրջապատող ամեն
ինչից։ Կարևոր չէ,թե որտեղ կլինես և ինչ իրավիճակում։Մեզ շրջապատող յուրաքանչյուր բան կարող է մեզ արբեցնել։ Ստեղծագործության մեջ գլխավոր միտքը արբելն է՝ այսինքն ներշնչվելն այն ամենից ինչը մեզ շրջապատում է:
суббота, 30 сентября 2017 г.
Էռնեստ Հեմինգուեյ.Կատուն անձրևի տակ
Ստեղծագործության գործողությունները ընթանում էին հյուրանոցում:Հյուրանոցի պատուհաններից երևում էին զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը:Զբոսայգում բարձր ծառեր ու նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով:Գլխավոր հերոսուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Նա պատուհանից նայելով տեսնում էր մի փոքրիկ և խեղճ ատվի ձագի ,որը փորձում էր պաշտպանվել անձրևից:Ամերիկուհին կատվի ձագին տեսնելով զարմացավ: Մի պահ ինքն իրեն պատկերացրեց այդ կատվի փոխարեն, որովհետև նա անտեսված էր ամուսնու կողմից:Իմ կարծիքով հեղինակը անձրևի տակ կատու ասելով, նկատի է ունեցել հենց կնոջը:
среда, 27 сентября 2017 г.
Լեզվաընտանիքների ցանկ...
Լեզվաընտանիքների ցանկի մեջ մտնում են նաև մեկուսի լեզուները, չդասակարգված լեզուները և այլ տեսակի լեզուները:
Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ներկայացրեց աշխարհի անհետացող լեզուների նորացված ատլասը, համաձայն որի աշխարհի վեց հազար լեզուներից
2500-ը չքանում են աչքի առաջ, իսկ շատերն արդեն դադարել են գոյություն ունենալուց։
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...